Ապարանի նախկին քաղաքապետը հայտնվել է դատարանում. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գոռ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2005-2017թթ-ին, հանդիսանալով Ապարան քաղաքային համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համաձայն ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումը ապահովելու սեփական լիազորություն ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև օժանդակել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն
Հրայր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն
Գեորգի Երեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեղծել է փաստաթղթեր և օժանդակել Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը յուրացնելու եղանակով հափշտակելուն, պաշտոնեական կեղծիքներ կատարելուն և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն

Ք.Մ




Լրահոս