Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասով:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ըստ նախաքննական մարմնի՝ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրաիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
Ի դեպ, Ռուբեն Վարդազարյանի քրեական գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին:
Ք.Մ.