Հայ աստղերը հոգնեցրել են ռուս հանդիսատեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Կոմսոմոլսկայա պրավդա թերթի կայքը քվեարկություն է անցկացրել եւ կազմել է այն հայտնի մարդկանց ցանկը, որոնց տեսնել եւ լսելուց մարդիկ հոգնել են։ Այդ ցանկում հայտնվել են նաեւ հայկական արմատներ ունեցող Ռուսաստանում հայտնի աստղերը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Եվգենի Պետրոսյանը եւ Ֆիլիպ Կիրկորովը։ Իսկ ռուսական աստղերից առաջին պատվավոր հորիզոնականը  զբաղեցնում է  բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան` 16,8%, երկրորդ հորիզոնականում երգիչ Նիկոլայ Բասկովն է` 13,9%, իսկ  3–րդ եւ 4–րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են երգիչներ Ստաս Միխայիլովը` 7,8% եւ Ելենա Վաենգան `6,5%։”Ֆիլիպը  հանդիսատեսին հոգնեցնում է իր հանկարծակի նյարդային բռնկումներով”,–գրում է պարբերականը։9–րդ հորիզոնականում մեր մեկ այլ հայ հայրենակիցն է՝ Եվգենի Պետրոսյանը` 4,34%: Հայազգի Գարիկ Մարտիրոսյանը եւս հայտնվել է “20 ամենահոգնեցնող մարդկանց” ցանկում՝ 0,6 տոկոս ձայնով։




Լրահոս