Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Այս մասին տեղեյացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Կիպրոսի հետ ընդհանուր քաղաքակրթական արժեքների, դարավոր բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ, որը համատեղ ջանքերով կհամալրվի նոր գաղափարներով ու նախաձեռնություններով։
Լիահույս եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխըմբռնումը այսուհետ ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հայ-կիպրական փոխգործակցությանը մեծապես նպաստում են նաև Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն Կիպրոսի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչպես նաև անգնահատելի ավանդ՝ երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում»: