ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ՝ սեպտեմբերի 28-ին երեկոյան, կազմել է 482.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.32 դրամով:
Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 563.54 դրամ (աճել է 0.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 658.33 դրամ (նվազել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.64 դրամ (աճել է 0.01 դրամով):