ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության փոխգործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները շրջիկ կարգախմբերով և կանգառակետերում ուսումնասիրել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Վերահսկողության շրջանակում ՔՏՀԱ տեսչական մարմնի Տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ուղևորների և ուղևորափոխադրողների շրջանում հակահամաճարակային կանոնները պահպանելու վերաբերյալ բանավոր զգուշացումներ ու հիշեցումներ են արվել։

Հանրային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի։




Լրահոս