Հայ բժիշկների գլխավորությամբ հանցավոր խումբ ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսում մեղադրանք է ներկայացվել 14 անձի նկատմամբ, ովքեր մեղադրվում են ապօրինաբար OxyContin դեղահաբեր ձեռք բերելու եւ վաճառելու համար,-գրում է The Telegraph: Ձերբակալվածների թվում կա 88-ամյա բժիշկ եւ Լոս Անջելեսի հիվանդանոցի երկու հայ աշխատակից` 43-ամյա Մայք Միքաելյանը եւ 52-ամյա Անժելիկա Սանամյանը, որոնք, հետաքննության վարկածով, ղեկավարել են հանցավոր գործունեությունը:Ենթադրվում է, որ դիստրիբյուտորական շղթան սկսվում էր Lake Medical Group-ում, որտեղ բժիշկներն այս ուժեղ ցավազրկողն էին նշանակում ապահոգրություն չունեցող հիվանդներին, որոնք դրա կարիքը չունեին, նաեւ ձեռք էին բերում դեղահաբերը դեղատներից` ներկայացնելով կեղծ ստացականներ ապահովագրական ծրագրերից, ինչպիսին օրինակ, Medicare-ն է, այնուհետեւ վերավաճառում էին դրանք: Հետաքննության գնահատականով` խումբը այս կերպ ավելի քան մեկ միլիոն դեղահաբ է վաճառել փողոցում $23-ից $27-ով` ստանալով միլիոնավոր դոլարների շահույթ:




Լրահոս