Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Այս մասին հայտնել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը, և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միեւնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:
Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»,- գրել է Արտակի Հովհաննիսյանը։