ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կկառուցվի նոր բանտ. Քրեկատարողական ծառայության պետը` բանտերի փակման ու կալանավորների ահազանգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կփակվեն․ կառավարությունն ընդունել է Արդարադատության նախարարության առաջարկը։

Նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանել էր, որ 2022-ին կխնայվի 1 միլարդ 200 միլիոն դրամ։ Պայմանները, կառավարումը լավացնելով հնարավոր կլինի հետագայում ավելի օպտիմալացնել համակարգը և լուծել մարդու իրավունքների խնդիրները, ասել էր նախարարը՝ տեղեկացնելով․ «Այսօր ունենք 5 հազար 346 լրակազմ՝ տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, բայց իրականում այն համալրված է 2 հազար 113-ով։ Գրեթե մեր բոլոր քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը»։

Կկրճատվի նաև 280 հաստիկ, 70 աշխատող կտեղափոխվի այլ ՔԿՀ՝ աշխատանքի, 50-ը՝ պրոբացիայի ծառայություն, մնացածը լինելու են կադրերի ռեզերվում, պարզաբանել էր նախարարը։ «Այստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դգոհություն է առաջացրել, կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձի աճ»։

Հայաստանում այսօր գործում է 12 քրեակատարողական հիմնարկ։ ArmLur.am-ի հետ զրույցում Սերգեյ Ատոմյանը անդրադարձավ քրեկատարողական հիմնարկների փակմանը, ինչպես նաեւ նշեց, որ քննարկվում է նոր քրեակատորաղակն հիմնարկի կառուցման հարցը։

Քնար Մանուկյան




Լրահոս