ՀՀ վարչապետի աշխատակազմը դարձյալ հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը այս տարվա 9 ամիսներին պետական բյուջե վճարել է 1 մլրդ 402 մլն 541 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ ահա հունվար-հունիս ամիսներին վարչապետի աշխատակազմի կողմից կատարված հարկային վճարումները կազմել են 1 մլրդ 76 մլն 420 հազար դրամ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին վարչապետի աշխատակաազմը պետական բյուջե կատարել է 347 մլն դրամի հարկային վճարում եւ զբաղեցրել հազար խոշորների ցանկի 144-րդ տեղը: Փաստորեն վարչապետի աշխատակազմը առաջին եռամսյակի համեմատ երրորդ եռամսյակում հարկային վճարումներն ավելացրել է: Բայց մյուս կողմից, նկատենք, որ ՊԵԿ-ն առաջարկել է ՀՀ կառավարությանը 1000 խոշոր հարկատուների ցանկից հանել պետական և համայնքային կառավարչական հիմնարկները։
Ըստ ՊԵԿ-ի՝ այս կառույցներն իրականում ոչ թե բյուջետային մուտքեր են ապահովում, այլ բյուջեից ստացած ֆինանսավորման մի մասը` հարկերի տեսքով, նորից վերադարձնում են բյուջե։
Եթե կառավարությունն ընդունի ՊԵԿ–ի այս առաջարկը, ապա խոշոր հարկատուների ցանկում տեղ կգտնեն միայն տնտեսվարողներն ու հարկ վճարողները։
Ս.Հ.