7 հարց օրակարգում. պետաիրավական հանձնաժողովի անդամներն այսօր կհավաքվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ժամանակ քննարկվելու են այն նախագծերը, որոնք պետք է ներառվեն Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօրվա նիստի օրակարգում յոթ հարց է, որից միայն մեկն է քննարկվելու եւ նստաշրջան ներկայացվելու երկրորդ ընթերցմամբ: Դա վերաբերում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, ըստ որի Ամանորյա օրերին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու հունվարի 6-ը: Այս նախագծի վերաբերյալ ընդդիմությունն առաջարկներ է ունեցել, սակայն դրանք չեն ընդունվել:

Այսօր քննարկվելիք նախագծերից մյուսով ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում եւ ամրագրել, որ քննիչ հանձնաժողովներին սուտ տեղեկություններ տրամադրողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Իսկ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ մեկ այլ նախագծով առաջարկում է փոփոխություն կատարել Հանրային ծառայության մասին օրենքում եւ կանոնակարգել հասարակական հիմունքներով օգնականներ ունենալու հարցը: Այս եւ մյուս նախագծերը կընդգրկվեն հիմնական օրակարգ:

Ն.Հ.




Լրահոս