Գիտնականները բացահայտել են, որ դիմակի կրումը արդյունավետ է Covid-19-ի դեմ պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակի կրումը մնում է արդյունավետ միջոց: Այդ եզրահանգմանն են եկել տարբեր երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Չինաստանի մի շարք գիտնականներ: Նրանք անցկացրել են 6 հետազոտություն, որպեսզի պարզեն, թե ինչպես է դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունն ազդում Covid-19-ի իրավիճակի վրա:

«Ընդհանուր հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդացության 53 տոկոսը նվազել է, բայց առանձին հետազոտությունների արդյունքների միջեւ տարբերությունը զգալի է եղել »,- ասվում է British Medical Journal գիտական ամսագրում հրապարակված հաշվետվության մեջ: Հետազոտություններին մասնակցել են 400 հազար մարդ, որոնցից ավելի քան 2500-ը այդ պահին Covid-19-ով հիվանդ է եղել: Գիտնականների խոսքերով, պատվաստանյութերի մեծ մասը, չնայած արդյունավետությանն ու անվտանգությանը, չեն ապահովում 100 տոկոս պաշտպանվածություն քովիդից, այդ պատճառով պատվաստվելուց հետո պետք է շարունակել դիմակ դնել, պահել սոցիալական հեռավորություն եւ լվանալ ձեռքերը:

Ս.Հ.




Լրահոս