Թուրքիան Ուկրաինային զգալիորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է վաճառել, քան հաղորդվել էր նախկինում, իսկ ապագայում հնարավոր են նոր մատակարարումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bloomberg լրատվական գործակալությունը:
Գործակալությունը, հղում անելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրներին, հայտնել է, որ խոսքը մի քանի տասնյակ ԱԹՍ-ների մասին է: Առնվազն ևս 24-ը նախատեսվում է ապագայում մատակարարել Ուկրաինա:
Թուրքիայի կառավարությունում և Bayraktar-ի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Ուկրաինան 2018 թվականին պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ՝ ոչ պաշտոնական տվյալներով վեց Bayraktar TB2անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կայան մատակարարելու վերաբերյալ: Մատակարարումներն ավարտվել են 2019-ի նոյեմբերին: Պայմանագրի գումարը կազմել է 69 մլն ԱՄՆ դոլար: