Հայաստանում հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը ոչ միայն թանկացել է, այլև՝ արտադրության ծավալներն են պակասել:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 217 հազար 929 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 223 հազար 316 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով է նվազել:

Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Այսինքն որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։

Ս.Հ.




Լրահոս