2,5 ամիս է անցել, սակայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ցուցմունք չի տալիս: Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել էր նրա ազատության մեջ գտնվելու դատարանի որոշումը, ինչը դատախազությունը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն մեզ հետ զրույցում մարզպետի որդու պաշտպան Յուրա Ավայանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը:
Հիշեցնենք, որ 1,5 ամիս հետախուզման մեջ գտնվող մարզպետի որդին, ինքնակամ ներկայացել էր ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ , սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։
Ի դեպ Սյունիքի մարզպետի որդին միակը չէ, որ ցուցմունք չի տալիս եւ գողական էգնում : ինչպե հայտնի է նոյեմբերի 27-ին Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Մինչ այդ Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել սեպտեմբերի 1-ից, հայտնաբերվել և բերման էր ենթարկվել ոստիկանություն։
Նա եւս ցուցմունք չի տալիս՝ «գողական է գնում»:
Քնար Մանուկյան