Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 28-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։
Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Մամիկոնյանց փողոցից կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ավելի ուշ պարզվեց, որ 28-ամյա տղամարդը տելեգրամյան օգտատերերից մեկին, գումարի դիմաց, օժանդակում է թմրամիջոց իրացնել:
Նա տվել է ոչ միայն խոստովանական բացատրություն, այլև Արամ Խաչատրյան 1-ին նրբանցքից ներկայացրել է 20 փաթեթ՝ սպիտակապտավուն փոշենման զանգվածով, որն, ըստ նրա, «PVP» տեսակի թմրամիջոց է, ինչը պետք է տեղադրեր Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում:
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։