Արցախի Հանրապետությունում հունվարի 11-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 3 մահվան դեպք։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 549 քաղաքացու հետազոտություն, որից 41-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։