Փետրվարի 4-ին` ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում (մոտ 40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16:33-ին: