Հիմնովին փոխվել է անվտանգային միջավայրը. Արցախի ԱԺ արտահերթ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում է եղել պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված ԱԺ-ի հայտարարությունը:

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հայտարարությամբ կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

Ըստ Արցախի խորհրդարանի հայտարարության, Հայաստանի կողմից «Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար»:

Armlur.am-ը  տեղեկացավ, որ 33 խորհրդարանականներից 29-ի ձայներն է ստացել հայտարարությունը եւ Արցախի Ազգային ժողովը համոզմունք է հայտնում, որ «Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը»:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը», – հայտարարում է Արցախի Ազգային ժողովը:

Ն.Հ.




Լրահոս