ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է զբաղվում Գերասիմ Վարդանյանի գործով և ինչու են փորձում կալանավորել հիմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի թավշյա հեղափոխության ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական շարժմանն էր միացել նաեւ Քննչական կոմիտեի ավագ քննիչ, կապիտան Սուրեն Նավոյանը, որը, սակայն, պարտավոր էր պահպանել 2018 թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Սուրեն Նավոյանը, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչն էր, նույնիսկ ամբիոն բարձրացել իր ելույթի խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։ Ապա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին եւ ժողովրդի հետ է: Եվ այդ քայլը գնահատական ստացավ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ:

Հիմա էլ պարզվում է՝ հենց Սուրեն Նավոյանն է զբաղվում Աժ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի գործով, որին այսօր ձերբակալել էին հենց ակցիա իրականացնելու ժամանակ: Այժմ նրա առնչությամբ առկա է նոյեմբերի 9-ի գիշերվա լույս 10-ի զանգվածային անկարգությունների գործը որպես մեղադրյալ է անցնում Գերասիմ Վարդանյանը, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ու «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձի գործով:

Ստացվում է՝ հեղափոխությանը միացած եւ նոր պաշտոն ստացած ավագ քննիչն այժմ կզբաղվի այժմյան հեղափոխականի գործով: Նրանք մի քանի անգամ կալանավորելու փորձ արվել է, բայց դատարանները մերժել են. այսօր էլի ձերբակալվեց եւ մեր տեղեկություններով, նրան կալանավորելու են:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս