Շոլցը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ շարունակելու է շփումները ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

«Կարևոր էր բանակցություններ ունենալ ինչպես Ուկրաինայի նախագահի հետ, իսկ ես Կիևում էի և նրա հետ մանրամասն քննարկումներ եմ ունեցել, այնպես էլ Ռուսաստանի նախագահի հետ. Մոսկվա էի այցելել պատերազմից առաջ ու բանակցություններ ունեցել: Բնականաբար, դրանք շարունակելու եմ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Բեռլինում հայտարարել է Շոլցը:




Լրահոս