Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել իրավապահ համակարգում: Նկատենք, որ իրավապահները մեկը մյուսի հետևից մեղադրանք են առաջադրում կանանց՝ քաղաքական իշխանությանը վիրավորանք հասցնելու համար:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աստղիկ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որպիսի գործողությունը արտահայտվել է հետևյալում.
Այսպես՝
Աստղիկ Ալեքսանի Հովսեփյանը «Facebook.com» սոցիալական կայքի իր՝ «Astxik Hօvsepyan» տվյալներով օգտատիրոջ էջից «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ հավաքվեք» անվամբ կայքէջում 2022 թվականի ապրիլի 02-ի «Miqa Yan» անվամբ օգտատիրոջ հրապարակման տակ տեղադրել է նկար՝ վրան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին ուղղված ծանր վիրավորանք պարունակող արտահայտություն, այդ կերպ վերջինիս հանրային գործունեությամբ պայմանավորված հրապարակային եղանակով դիտավորությամբ ծանր վիրավորանք հասցնելով Ալեն Սիմոնյանին:
Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» ասելու համար մեղադրանք է առաջադրվել Անահիտ Մխիթարյանին եւ գործը գնացել է դատարան: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ,որ 2022 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 13:18-ին, Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Aнаит Мхитарян» կայքէջով անձամբ «Ֆեյսբուք» սոցալական ցանցում News.am կայքում տեղադրված ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ տեսանյութի տակ հրապարակային գրել է մեկնաբանություն` «էս … աղպի խոզին կամ …..ին չեն ասել, որ իրա քոռ աչքնա ամեն ինչ ծուռ տեսնում», այդ կերպ հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով Վահագն Ալեքսանյանի արժանապատվությունը և այդ կերպ Վ.Ալեքսանյանին իր հանրային գործունեությամբ պայմանավորված հասցնելով ծանր վիրավորանք:
Այսպիսով՝ Անահիտ Հայկի Մխիթարյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արաքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Ք.Մ