ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Amber»-ի ուղերձը միասնությունն ու ներդաշնակությունն է. Սերժ Թանկյանն ու Սեւակ Ամրոյանը համատեղ երգ են թողարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Թանկյանն ամբողջ աշխարհի հանդիսատեսի համար կթողարկի իր նոր ժողովրդական-դասական «Amber» երգը գալիք չորեքշաբթի՝ հունիսի 8-ին։ Երգը Թանկյանի մայրենի լեզվով է, որի համար հիմք է հանդիսացել նրա հայրենիքը: Երգի վերնագիրը՝ «Amber»-ը, որը հայերենով նշանակում է «ամպեր», ունի այլաբանական համատեքստ:

Ինչպես է բացատրում Թանկյանը. ««Amber»-ը գրվել է 2017 թ.-ին, երբ իմ ընկերներ Ատոմ եւ Արսինե Էգոյանների եւ Էրիկ Նազարյանի հետ այցելեցի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդներ հանդիսանալու համար որպես «Արդարություն հանուն Հայաստանի» կոալիցիայի անդամ: Քվեատուփին չհասած ՝ընտրությունների ճարպիկ գողությունից այնքան էի ցնցված, որ ի պատասխան գրեցի այս երգը։

Երգի խոսքերն այսօր ավելի ակնառու են, քանի որ հայերը պառակտված են քաղաքականապես եւ սոցիալապես՝ հաջորդելով 2020թ.-ի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վրա ավերիչ հարձակմանը եւ այդ երկու բռնապետական ռեժիմների հետ բանակցությունների շարունակական հակազդեցություն: «Amber»-ի ուղերձը միասնությունն ու ներդաշնակությունն է, որոնք հայ ազգի միակ եւ իսկապես հզոր ուժերն են»:

Երգի վերջնական տարբերակը ավարտին է հանձնվել 2022թ.-ին։ Թանկյանի կատարումի հետ մեկտեղ, երգը ներառում է մեկ այլ հայ նշանավոր երգչի՝ Սեւակ Ամրոյանի վոկալը։ Ամրոյանին հայրենիքում եւ ողջ Սփյուռքում մեծարում են հայկական ավանդական եւ ժամանակակից ժողովրդական հնչյունների համար:

Սեւակ Ամրոյանին «Amber» երգի վերջնական տարբերակում ընդգրկելու իր որոշման վերաբերյալ Թանկյանն ասում է. «Սեւակի ձայնը եզակի ուժ ունի՝ մեզ վերադարձնելով դեպի մեր ժողովրդի հայրենի հողերը: Ես սիրով լսում էի նրա երգերը, որոնցից էր «Յարխուշտա»-ն, այնպես որ նրան հանդիպելուց ի վեր մեծ ակնկալիքով սպասում էի միասին աշխատելուն»:

Տեսահոլովակը ստորեւ՝

Լիդա Եղիազարյան




Լրահոս