Շատ ուժեղ երկրաշարժ Հայաստանում (Լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Րոպեներ առաջ Հայաստանում երկրաշարժ գրանցվեց, դատելով ցնցումներից՝ բավական

ուժեղ։ Երկրաշարժը զգացել են Երևանի բնակիչները, այն այնքան ուժեղ է եղել, որ որ Հարավ

Արևմտյան   թաղամասում մարդիկ փողոց են դուրս

եկել և հրաժարվում են ներս մտնել։ Ուժշեղ է եղել ցնցումը նաև  Գյումրիում։ Հետցնցումները շարունակվում են:  Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ,

որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Ըստ նախնական տվյալների՝

Թուրքիայի Վան քաղաքում այսօր տեղի ունեցած 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով  կան ավերածություններ, մասնավորապես, հաղորդվել

է 7 հարկանի շենքի փլուզման մասին։ Երկրաշարժի

հիպոկենտրոնը գտնվում

է 10 կմ խորության վրա,

իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել

է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել

է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Տվյալները

ճշտվում են: Կտրվի լրացուցիչ

տեղեկություն:

 




Լրահոս