ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի մեղադրանք է առաջադրվել ծանր վիրավորանք հասցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ 2022թ. ապրիլի 1-ը ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ:

Ընդ որում, քրեական գործերից 21-ի դեպքում հարուցման առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում, 285-ի դեպքում՝ ինտերնետային սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում, մեկնաբանություններում տեղ գտած հրապարակումները, իսկ 497 դեպքում՝ դիմողի (տուժողի) բողոքը:

Մայիս, հունիս ամիսների տվյալները դեռ եւս չեն ամփոփվել, սակայն ուշագրավ է, որ հուլիսի 1-ից այդ հոդվածի համար քրեական հետապնդում այլեւս չի լինելու եւ ծանր վիրավորանքի համար միայն տուգանք է գործելու: Ամեն դեպքում մինչեւ ապրիլ ամիսը ծանր վիրավորանք հասցնելու համար որևւէ անձ ճաղերի հետեւում չէ. բոլորի դեպքում միայն կիրառվել է տուգանք:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս