Էրդողանը շնորհակալ է Հայաստանին ու Իսրայելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Էրդողանն անդրադարձել է երեկ Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին.”Ավելի վաղ մեր մյուս նահանգներն էլ են երկրաշարժ վերապրել։ Այս անգամ եւս՝ նախորդ դեպքերի նման, մենք կկարողանանք ոտքի կանգնել։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ այս ցուրտ ձմռան նախաշեմին մեր քաղաքացիներին միայնակ չթողնելու համար։ Նույն կերպ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելու համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բուլղարիային, Չինաստանին, Դանիային, Հայաստանին, Վրաստանին, Մեծ Բրիտանիային, Իրանին, Շվեյցարիային, Իսրայելին, Ճապոնիային, Կանադային, Հարավային Կորեային, Հունգարիային, Պակիստանին, Լեհաստանին, Ռուսաստանին, Ուկրաինային, Հունաստանին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին ու ՆԱՏՕ-ին։ Եթե կարիք լինի, մենք կդիմենք նրանց օգնությանը։ Եթե չեմ սխալվում, ներկայումս մենք ընդունել ենք միայն Ադրբեջանի, Իրանի ու Բուլղարիայի օգնությունը”:




Լրահոս