![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/wide_8f792403025d98176a504feee0d1d54b.thumb_.jpg)
Տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի վիճակի մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Газета.ру կայքը, նա նշել է, որ 91-ամյա Գորբաչովն ունի շաքարային դիաբետ, երիկամների հետ կապված խնդիրներ:
Տնտեսագետը հայտնել է նաեւ, որ ԽՍՀՄ վերջին ղեկավարը հիվանդանոցում է «ապրում» շուրջ երեք տարի։ Նրան այցելում են ընտանիքի անդամներն ու ընկերները։
«Այնտեղ լավ պայմաններ կան։ Նրան լավ են նայում»,- ասել է Գրինբերգը: