ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազները դատարան չեն գալիս. ինչ է կատարվում երթուղային գազելում սպանության գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի ապրիլի 14-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանությունը): «Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»:

Եվ ահա Գարեգին Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին՝ թիվ 54 երթուղային միկրոավտոբուսի մեջ, ապօրինաբար Արման Մերուժանի Հունանյանին դիտավորությամբ զրկել էր կյանքից: Բաղդասարյանը կալանավորված է, եւ քրեական գործը դատարանում է, սակայն քրեական գործով դատարանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անդրադարձավ քրեական գործի շատ կարևոր հանգամանքներին:

Իսկ ինչ ցուցմունք են տվել 54 համարի միկրոավտոբուսի ուղևորները:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս