Ռուսաստանը այս պատերազմում հաղթելու շանսեր չունի. Վլադիմիր Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած քաջության համար և իր ուղերձում ընդգծելով, որ ռազմավարական առումով Ռուսաստանը այս պատերազմում հաղթելու շանսեր չունի։

«Ռազմավարական առումով Ռուսաստանն այս պատերազմում հաղթելու շանսեր չունի։ Եվ մենք պետք է ամուր մնանք, որպեսզի մարտավարական մակարդակներում ահաբեկչական պետությունը զգա իր պարտությունը։ Մենք պետք է դիմանանք հարավում, արևելքում և ամենուր, դիմանանք պաշտպանության, դիվանագիտության, քաղաքականության մեջ: Պահպանե՛լ մեր միասնությունը, և ոչ միայն հաղթանակից առաջ, այլև դրանից հետո, որպեսզի որակապես վերականգնենք այն ամենը, ինչ ոչնչացվել է օկուպանտների կողմից»,- մասնավորապես ասել է Զելենսկին։




Լրահոս