Երևանում այսօր՝ օգոստոսի 13–ին, Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, 2 անձ մարմնական վնասվածքներ է ստացել։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Արմենակյան փողոցում, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ։ Վրաերթի հետևանքով 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։