Քիչ առաջ Վարչական դատարանը բավարարել է Էդգար Ղազարյանի՝ վաղը ժամը 17։00–ին Հանրապետություն հրապարակում հանրահավաք ացկացնելու մասին հայցը։ Դատարանը վարչական մարմինների հիմնավորումները համարել է ոչ արդարացի։
«Հանրահավաքը տեղի կունենա մեր նախանշված օրը, վայրում և ժամին. 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում։
Սպասում ենք բոլորին` ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, ընկերներով, կոլեկտիվներով, եռագույն դրոշներով»,– դատարանի դիմաց հայտարարեց էդգար Ղազարյանը։