Հիլթոն կունենա եվ երեվանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ֆիլոքսենոս
պոլսկա սպոլկա” լիազորված ընկերության նախագահ Ռոբերտ Դիլեվսկու գլխավորած
պատվիրակությունը հետաքրքրված է Երևանում “Հիլթոն” ապրանքանիշը
ներկայացնող, միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի
կառուցման հարցով: Այս մասին հայտնել է պատվիրակությունն այսօր՝ Երևանի քաղաքապետ
Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ: Կարևորելով մայրաքաղաքում
զբոսաշրջության զարգացումը՝ քաղաքապետը ողջունել է “Հիլտոն” հյուրանոցային
բրենդի հնարավոր ներկայությունը Երևանում: “Բարձրորակ ծառայություններն
ապահովում են զբոսաշրջության համար համապատասխան միջավայր: Մենք շահագրգռված ենք
ներդրումային առաջարկով: Վստահ եմ, որ “Հիլթոն” ապրանքանիշը ներկայացված
կլինի Երևանում, և պատրաստ ենք քննարկել փոխշահավետ գործակցության առաջարկներ”,-
նշել է Կարեն Կարապետյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հյուրերը քաղաքապետին են
ներկայացրել աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված “Հիլթոն” հյուրանոցային
ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը:




Լրահոս