Ճապոնիան խոստանում է 30 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Աֆրիկայի զարգացման համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին Թունիսում կազմակերպված Ճապոնիա-Աֆրիկա գագաթնաժողովում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ով կորոնավիրուսի դրական թեստի պատճառով գագաթնաժողովին միացել էր տեսակապի միջոցով։ Նա նշել է, որ հացահատիկի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում իրենք կաշխատեն ապահովել դրա տեղափոխումն Աֆրիկա։
Կիսիդան հայտնել է, որ 30 միլիարդ դոլարը կտրամադրվի երեք տարվա ընթացքում: