ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակարանների վարձավճարները՝ 2 000 դոլար. կառավարության անարդյունավետ պայքարն ու իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի մոբիլիզացիայի մասին, դրանից հետո ոչ միայն բարձրաcան ավիատոմսերի գները, այլ նաեւ բնակարանների վարձավճարները: Այս իրավիճակը պահպանվում է մինչեւ այժմ. եվ սա այն դեպքում, երբ դեռ ապրիլի 15-ին կառավարության նիստում անգամ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  խոսեց  բնակարանների բարձր վարձավճարների մասին եւ մատնանշեց իր եղբորը:

«Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ պայմաններ վարձով տալու եւ երկարաժամկետ կանխավճարով:  Քանի որ իսկապես խնդիրը սուր է վարձակալության շուկայում, ուզում էի կոչ անել, որ ինչքան հնարավոր է շուտ կառավարության կողմից առաջարկվող գործիքը մտցնել շուկա, որպեսզի վարձով տների առաջարկը կարողանա զսպել բարձր գնաճը: Արդյունքում ՀՀ քաղաքացիները, որոնք երկար ժամանակ վարձում էին բնակարաններ, իրենք են փողոցում հայտնվում»,-նշել էր նա:

Ապրիլի 15-ից անցել է հինգ ամիս եւ արտերկրից, մասնավորապես՝ ՌԴ-ից կրկին մարդկանց մեծ հոսք է դեպի Հայաստան եւ այս ընթացքում եւս ակնառու են անբարեխղճության դեպքեր, երբ վարձավճարները կրկին բարձր են:

Ստացվում է՝ այսքան ամիս անց որեւէ  փոփոխություն չի եղել: Այժմ անգամ անհնար  է 300 հազար դրամով քիչ թե շատ նորմալ վիճակում գտնվող բնակարան գտնել՝ վարձով բնակվելու համար, իսկ վարձակալներն էլ օգտվելով պահանջարկից, անհարկի բարձրացնում են գինը նաեւ մինչեւ այս ապրողների, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների համար: Իսկ այս ամենը կառավարությունը  շարունակում է տեսնել, սակայն ոչ մի արդյունավետ քայլ չի արվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս