Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը:
«Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել այն կոմերցիոն և ազնիվ ճանապարհով»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Լեհաստանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել Բելառուս: «Տարածաշրջանում աճող լարվածության, ռազմական իրադարձությունների, ինչպես նաև Լեհաստանի քաղաքացիների ձերբակալությունների բազմակի դեպքերի պատճառով ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս Լեհաստանի քաղաքացիներին որևէ ուղևորություն կատարել Բելառուսի Հանրապետություն»,-նշվում է հաղորդագրության տեքստում:
Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի իրավիճակների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն դժվար լինել կամ նույնիսկ անհնար: