Միացյալ Նահանգները ողջունում է ցանկացած երկրի պատրաստակամությունը՝ ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։
Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն չունի մտավախություն, որ Ռուսաստանը վտանգել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Պատելը պատասխանել է․ «Եթե որևէ երկիր պատրաստակամություն հայտնի մեզ հետ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի հարցում՝ օգնելով հասնել խաղաղ կարգավորման, մենք վստահորեն կողջունենք դա։ Սակայն մենք չենք տեսել որևէ ջանք Ռուսաստանի կողմի»։