Իշխանությունը լուռ ու անտարբեր հետևում է Արցախում տիրող իրադարձություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն Արցախին կապող հաղորդակցային միակ միջոցը՝ Լաչինի միջանցքը,  առ այս պահը շարունակում է փակ մնալ: ArmLur.am-ը, հիշեցնենք, առավոտյանէ ր դեռ հայտնել, որ ադրբեջանցիները, բնապահպանական պատրվակներն առիթ դարձնելով, նորից փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը:

Եվ մինչև ադրբեջանցիները շարունակում են վրաններ տեղադրել ու հումանիտար աղետով սպառնալ մեր հայրենակիցներին, հայտնի չէ, թե Հայաստանի իշխանությունը ստեղծված իրավիճակի ելքեր գտնելու կամ իրավիճակը շտկելու համար ինչ քայլեր է իրականացնում:
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն մարուքյանն է միայն հուսացել, որ«ողջախոհությունը կհաղթի, ու հումանիտար աղետ չի առաջանա»: Բացի հուսալը, փաստորեն, ՀՀ կառավարությունը որևէ այլ բան չի անում:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարական նրա կաբինետին կամ Ազգային ժողովի նրա թիմակիցներին, ապա նրանք առ այս պահը անգամ «հուսալու» տրամաբանությամբ հայտարարություն չեն տարածել: Կառավարության լրատվական բաժնի աշխատակիցները մեր զանգերին չեն արձագանքում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարությամբ հանդես եկել, դատապարտել տեղի ունեցողն ու համախմբման հորդոր հղել: Փաստենք սակայն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրողը ՀՀ վարչապետ Փաշինյանն է եղել, որ առ այս պահը լուռ է:

Սևակ Վարդումյան




Լրահոս