Ազգային ժողովը քիչ անց արտահերթ նիստ կգումարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայ Կոնջորյանը քիչ առաջ հայտարարել է, որ խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստի ժամանակ ՔՊ-ի առաջարկած ու շրջանառած նախագիծը կքննարկվի:

Հիշեցնենք, որ երեկվանից խորհրդարանական ընդդիմությունն Արցախում տիրող վիճակով պայմանավորված՝ արտահեթ նիստ անկացնելու մասին է խոսում: Իշխանությունը, փաստորեն, դեմ չէ նիստ անելուն, բայց այն սեփական օրակարգով ու իր իսկ կողմից մշակված նախագծով է անցկացնելու:

Այս պահին, մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը մտածում է՝ մասնակցել ՔՊ-ի կողմից հրավիրվող նիստին, թե՞ ոչ: Ըստ նրանց՝ մեկնարկելիք արտահերթն ու այդ ժամանակ ընթացքում քննարկվող հայատարարությունը ոչինչ չասող, անատամ հայտարարություն է:




Լրահոս