Գարեգին Սարգսյանը նշանակվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի (ԿԵԱԿ) տնօրեն:
Այս մասին տեղեկացնում է կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջը։
Գրառման մեջ նաև ասված է․
«ԿԵԱԿ-ի ողջ անձնակազմի և երաժշտախմբերի անունից շնորհավորում ենք պարոն Սարգսյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ նոր պաշտոնում՝ ի նպաստ Հայաստանի մշակույթի զարգացման։
Գարեգին Սարգսյանը 2018 թվականից եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն, 2021 թվականից՝ Կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող»։