Բաքուն բողոք է հայտնել UNICEF-ին՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված հայտարարության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը բողոքի նոտա է հայտնել UNICEF-ի երևանյան գրասենյակի ղեկավարի արտահայտությունների կապակցությամբ։ UNICEF-ի ադրբեջանական գրասենյակի ղեկավարը հրավիրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական կապերի բաժին։

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հանդիպմանը UNICEF-ի ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնվել այդ կառույցի երևանյան գրասենյակի ղեկավարի կողմից Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահայտած մտահոգության կապակցությամբ։

Ընդգծվել է, որ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը չարաշահել է իր մանդատը և լիազորությունների շրջանակը»։

Հիշեցնենք, որ UNICEF-ի երևանյան գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ «Լաչինի միջանցքի փակումն ազդում է երեխաների վրա՝ սահմանափակելով նրանց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար անհրաժեշտ հիմնական ծառայությունների հասանելիությունը»:




Լրահոս