ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն այսօր էլ կարող է ռազմական գործողություններ սկսել, ունի դրա հնարավորությունը. փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հատուկջոկատայինների ստորաբաժանումներ է ստեղծել, զորամասեր կառուցել, ի դեպ, մի քանի զորամաս հենց Արցախի շուրջն է տեղակայել: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ռազմական փարձագետ Կարեն Վրթանեսյանն ու ավելացնում, որ հատուկջոկատայիններն ակտիվորեն մասնակցել են սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններին, ավելին՝ հիմնական ծանրաբեռնվածությունը հենց այդ ստորաբաժնումների վրա են դրված եղել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին, այսպես ասած, մեկ տարի տրված ժամկետին, ինչից հետո Բաքուն ռազմական ճանապարհով է իր հարցերը լուծելու, ապա Վրթանեսյանն Ադրբեջանի առաջնորդի խոսքերում խաբեություն է նկատում: Բացատրում է՝ նա հենց այսօր էլ կարող է ռազմական գործողություններ սկսել, ունի դրա հնարավորությունը: Ու եթե այսպես ասած մեկ տարի ժամկետ է տալիս, ապա դա չի նշանակում՝ մենք պետք է ապահովագրվենք ու մտածենք, որ սպառնալիք չկա:

Չմոռանանք, շարունակում է մեր զրուցակիցը, այս պահին Հայաստանի սուվերեն տարածքը նույնպես օկուպացված է հակառակորդի կողմից: Եվ եթե ակտիվ կրակահերթեր չկան, ապա չի նշանակում, թե մեր նկատմամբ ռազմական գործողություններ չեն վարվում:
Ինչ վերաբերում է Հայաստանի Զինված ուժերում տեղի ունեցող փոփոխութուններին, ապա փորձագետն ասում է՝ 2018-ից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բանակի դեմ արշավ է իրականացնում, և այդ ամենի ֆոնին բանակի մեջքն ուղղելն իսկապես բարդ է լինելու:
Գործող իշխանությունների օրոք սակայն, ընդգծում է Վրթանեսյանը, բանակը մարտունակ դարձնել պարզապես հնարավոր չէ:

Սևակ Վարդումյան




Լրահոս