ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի նա է երկրի ղեկավարը՝ արդարադատություն չի լինի. անհետ կորած զինվորի մայր Գոհար Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս մարմնական վնասվածք է ստացել 44-օրյա պատերազմին անհետ կորած զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։ Վերջինիս հետ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ քնչական կոմիտեում ընթացող քննության ընթացքի մասին, թե ինչ է քննում արդեն 5 ամիս նախաքննական մարմինը, երբ բազմաթիվ տեսանյութերում ամեն ինչ պարզ երեւոմ է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, հայտնեց, որ արդեն 1 ամիս է, ինչ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով առերեսումները կասեցվել են, մինչդեռ ՀՀ վարչական դատարանում ակտիվ կերպով նշանակվել են ոստիկանության կողմից զինվորների ծնողներին դատի տալու նիստերը: Այսինքն՝ ոստիկանությունը հա՛մ քաշքշել է որդեկորույս մայրերին, հա՛մ էլ նրանց դատի է տվել:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի էր ունեցել քաշքշուկ ոստիկանների եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների միջեւ, որից հետո ոստիկանները, բռնությամբ քաշքշելով ծնողներին, հեռացնում էին պանթեոնից: Այս խայտառակ միջադեպով հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ պաշտոն ստացավ եւ այս պայմաններում էլ դատի է տվել ծնողներին, պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել:

Նկատենք, որ երեկ ՀՀ վարչական դատարանում, Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առաջին նիստն էր: Ի դեպ, նիստին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ, ներկա էր նաեւ հանձնաժողովի փորձագետը:

Քնար Մանուկյան




Լրահոս