Եվրոպական միությունը միակողմանի որոշումներով շարունակում է Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու փորձեր կատարել: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Եվրամիության անդամ երկրներն օրերս հերթական՝ 9-րդ, պատժամիջոցային փաթեթն են ընդունել՝ ընդդեմ Ռուսաստանի: ԵՄ-ի նման գործեաոճը ոչ լեգիտիմ ենք համարում, որ խախտում է ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդի սահմանած միջազգային իրավունքի նորմերը»,- ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը դատապարտել է նաև Եվրական խորհրդի գործունեությունը՝ նշելով, որ ԵԽ-ն նույնպես հակառուսակական քաղաքականություն է վարում:
«ԵԽ-ի՝ 2022-ի դեկտեմբերի 22-ին ընդունած բանաձևը, որ «Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող պետություն» է ճանաչում, վկայումն է այն բանի, որ ԵԽ-ն հակառուսական ագրեսիվ քաղաքականություն է վարում:
Հերթական անգամ ականտեսն ենք լինում Արևմուտքի քաղաքական հանրության կողմից բանեցվող երկակի ստանդարտներին: Նույն այդ հանրությունն, ի դեպ, 2014-ին աչք փակեց Կիևի ուժայինների կողմից Դոնբասի խաղաղ բնակչությանը սպանելու փաստի վրա»,- գրում է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Ի պատասխան Արևմուտքի կողմից գործադրվող պատժամիջոցների հերթական փաթեթի ՝ Ռուսաստանն էլ իր հերթին «սև ցուցակ» է կազմել Եվրոպական երկրների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ: Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերին վերապատրաստող Եմ երկրների իրավապահ մարմինների ղեկավարության, Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող ԵՄ երկրների կառավարության ու առևտրային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ ԵՄ երկրների քաղաքացիների մասին է, որ համակարգված ու հրապարակային հակառուսական հայտարարություններով են հանդես գալիս:
Սևակ Վարդումյան