ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոխրացած զինվորներն ու ճաղավանդակով բանտված շինությունը. «կահավորված» սահմանի հակառակ կողմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա հատված է ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մուրադական հայացքով ու դեմքի խրոխտ արտահայտությամբ արձանագրում են, թե ինչ հրաշալի պայմաններ են ապահովել զինվորականների կեցության համար: Նրանք ակնհայտորեն առավել քան ոգևորվում են ամերիկացի պաշտոնյայի այն մտքից, թե ի տարբերություն Միացյալ նահանգների զորամասերի՝ պայմանները շատ ավելի լավն են, մահճակալները շատ ավելի լայն են և այլն:

Հակառակ իրականությունը Գեղարքունիքի մարզում է, որտեղ ժամկետային 15 զինծառայող, անմարդկային պայմաններում բնակվելով, հրաճարակի զոհ են դարձել, մոխրացել, մահացել…
Ավելի նեղլիկ, երկաթե անկողինների վրա հայրենիքի պաշտպանություն իրկանացնող 18-20 տարեկան երիտասարդները կյանքի ու մահվան հետ կռիվ տալիս պարտվել են մահին, գուցե նաև այն պատճառով, որ բնակվել են ճաղավանդակներով բանտված տանը:
Ո՞վ է որոշել զինվորականներին ճաղավանդակներով կացարան տրամադրել կամ ինչո՞ւ դրանք չեն ապամոնտաժվել զինվորականներին այդտեղ բնակեցնելուց հետո: Շինության ներսում ինչո՞ւ չի գործել հակահրդեհային համակարգը, պատասխանատու վերադաս զինվորականներն ինչո՞ւ չեն հետևել անվտանգության նորմերին: Սրանք բոլորը հարցեր են, որոնք մի քանի ժամում, ոտքի վրա չպետք է պատասխաններ ստանան ու բավարարված համարվեն սոսկ միայն մեկ-երկու չինովնիկի աշխատանքից ազատմամբ:
ՔՊ-ական մեկ այլ պաշտոնյա էլ՝ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մեկ ամիս առաջ վերամբարձ հայտարարություններով վստահեցնում էր, որ կահավորված սահամններով այժմ հնարավաոր է զինվորների կյանքեր փրկել:

Քոչարյանի ասած սահմանների աննախադեպ կահավորումն ու այդ կահավորման միջոցով զինվորաների կյանքերը փրկելը, փաստորեն նման երես ունի…:

Սևակ Վարդումյան




Լրահոս