ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Ինչպես տեեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, Վահագն Խաչատուրյանի փետրվարի 1-ի այլ հրամանագրերով՝
Գագիկ Պողոսյանը նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ,
Լևոն Կասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:
ՀՀ նախագահի հրամանագրերով՝
Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,
Սամվել Պողոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի,
Բագրատ Մաթևոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոններից: