«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանն արձանագրում է՝ Հայաստանում կոռուպցիան տարբեր ոլորտներում աճել է, պետք է շտապ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: ArmLur.am-ի հետ զրույցում Երվանդ Թարվերդյանը նշում է՝ ընդդիմությունը պետք է ղեկավարի վերահսկողական ամբողջ բլոկը, որպեսզի վերահսկի իշխանությանը.
«Հսկիչ բոլոր հանձնաժողովները պետք է տրվի ընդդիմությանը, որպեսզի հանրությունը տեսնի՝ ինչպե՞ս է պետք պատասխանատվություն ստանձնել պետության կառավարման համար, որ դա ոչ թե իր սեփական «այգին է» է, որ ինչ ուզեն, այն էլ անեն, այլ իսկապես քայլեր անեն հասարակության և նրա շահերի համար: Այլ ոչ թե ասեն, մենք եկել ենք իչշխանության, ինչ ուզենք, դա էլ կանենք, կրակը չենք ընկել, որ հասարակությունը, միգուցե սխալվել, ու ձեզ է ընտրել, հիմա ինչ՝ ժողովուրդը 4 տարի տանջվի »,-ասում է զրուցակիցը:
Երվանդ Թարվերդյանը շեշտում է՝ պետք է ստեղծել ներդրումների կոմիտե և ակտիվացնել Սփյուռքի հետ կապը. «Սփյուռքն այսօր գնահատում է, որ իրենք կորցրել են իրենց հայրենիքը, այս իշխանությունները խզել են կապը Սփյուռքի հետ, որպեսզի հանկարծ քննադատություն չարժանան Սփյուռքից: Ցանկացած կառավարչի համար ամենակարևորը քննադատություն լսելն է, մեր իշխանությունները չեն կարողանում քննդատություն լսել: Խոսքս ուղղում եմ վարչապետին, և խնդրում, որ այդ վախը վերացնի, որպեսզի երկար կառավարես, պետք է իմանաս՝ որտե՞ղ ես թերացել, կամ ո՞րն է քո թիմակցի կառավարման սխալը»,-ասում է Թարվերդյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան