Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել: Այսպիսով, Արցախում Սահմանադրության համապատասխան փոփոխությունից հետո երկրի նախագահին կընտրի ԱԺ-ն:
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովին նախագահ ընտրելու լիազորություն տալը առանցքային կետ է, որը պետք է նախ հանրաքվեի դրվեր, այնինչ՝ նախագիծն անգամ հանրային քննարկման չի ներկայացվել:
Արցախում կարծում են, որ այսպիսով Արայիկ Հարությունյանը կատարում է Հայաստանի իշխանությունների կողմից իջեցված պատվեր.
«Հայաստանի իշխանությունների մոտ Արայիկ Հարությունյանի նկատմամբ վստահությունն իջել է, այս ճանապարհով ՀՀ իշխանությունները փորձում են իրենց իշխանությունը վերարտադրել Արցախում, իսկ թե ում միջոցով, դեռ պարզ չէ, բայց ինձ թվում է, մոտ ապագայում անուններ կհնչեն»,-ասաց Գալստյանը:
Քրիստինա Մուշեղյան