ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ որոշում կկայացնի Էրդողանը. Թուրքիայում լարված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակը Թուրքիայում բավական լարված է, դժգոհությունը մեծ է։ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 35 հազար 400-ը։

Այս երկրաշարժից հետո քաղաքական շրջանակներից կարծիքներ են հնչել, թե պետք է հետաձգել մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սակայն երկրաշարժից հետո ընտրությունների թեմային դեռ չի անդրադարձել։ Սակայն ավելի վաղ հենց ինքն էր հայտարարել խորհրդարանական ու նախագահական ընտրությունները միասին անցկացնել, ընդ որում նախատեսված ժամկետից ավելի շուտ՝ մայիսի 14-ին։ Դրանք ավելի վաղ նշանակված էին հունիսի 18-ին։

Էրդողանի թիմն այդ ժամանակ սա բացատրեց այն հանգամանքով, որ հունիսին ընտրությունները կհամընկնեն ամառային արձակուրդների շրջանի հետ և պետք է ավելի վաղ կազմակերպել։

Թուրքիայի քաղաքական շրջանակներում տարաձայնություններ են և ընդդիմադիրները պնդում են՝ այժմ հնարավոր չէ ընտրությունները հետաձգել ավելի ուշ քան հունիսի 18-ը, քանի գործող օրենքով միայն պատերազմի դեպքում կարող են ընտրությունները հետաձգվել։

Մանրամասները ՝ տեսանյութում:




Լրահոս