ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղություն հաստատելը հնարավոր է բացառապես զենքի մատակարարման միջոցով:
«Ուկրաինայում տևական և արդար խաղաղություն երաշխավորելու միակ ճանապարհը այդ երկրին ռազմական աջակցություն տրամադրելն է», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցներին խնդրել էր Կիևին փոխանցել ժամանակակից զենք, այդ թվում ՝ տանկեր։ Այս թեման քննարկում են ՆԱՏՕ-ի անդամները։