ԱԳՆ-ի կողմից մեկ անձից գնումները չեն դադարում. նոր ծախսեր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 1 մլն 672 հազար դրամի ներկայացուցչական ծախսեր է կատարել եւ մեկ անձից կասկածելի եղանակով գնման սկզբունքով տարբեր պայմանագրեր կնքել: Դրանցից մեկով, օրինակ, արտաքին գերատեսչության պետական արարողակարգի ծառայությունը 236 հազար 970 դրամի պայմանագիր է կնքել «Պլազա Սիստեմս»- ՓԲԸ-ի հետ:

Այդ գումարի շրջանակներում կազմակերպվել է Խորվաթիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի համար հյուրասիրություն: 185 հազար դրամ արժողությամբ պայմանագրով, որը կնքվել է «Էքսկլյուզիվ կոնցեռն»-ի հետ, կազմակերպվել է տրանսպորտային ծառայություն Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցի շրջանակներում: «Երեւան Հյուրանոց» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը կնքված է եղել 778 հազար դրամով: Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցի շրջանակներում էլ այս գումարով կատարվել են հյուրանոցային կեցության ծախսերը, եւ նախարարը տեղակայվել է հենց այս հյուրանոցում:

Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի այցի համար էլ տրանսպորտային ծառայություններն արժեցել են 420 հազար դրամ, պայմանագիրն էլ՝ «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ, իսկ Խորվաթիայի ԱԳՆ այցի համար էլ 110 հազար դրամ է տրամադրվել, որպեսզի բանավոր թարգմանություն ապահովվի: Ծիծեռնակաբերդ այցելելու համար արարողակարգի ծառայությունը 26 մեխակ էր գնել եւ երկու ծաղկեփունջ:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս